Ճապոնական Տակամացու քաղաքի Chiyoda Manufacturing Company էլեկտրակայանը տարեկան 180.000 կՎ/ժ էլեկտրաէներգիա է արտադրում, որը բավարարում է 50 ընտանիքի: Որպես էներգիայի աղբյուր ուդոն լապշան է օգտագործվում: Տակամացու քաղաքում գործում է Ճապոնիայի ամենամեծ լապշայի գործարանը: Վաճառքի է հանվում միայն որոշակի երկարությամբ եւ հաստությամբ լապշան:
Անպետք մնացորդներն ուղարկվում են էլեկտրակայան: Բացի գործարանից, քաղաքում շուրջ 800 սրճարան եւ ռեստորան կա, եւ յուրաքանչյուրում ցորենի ալյուրից լապշայով բազմաթիվ ուտեստներ կան, քանի որ այն տեղական խոհանոցի հպարտությունն է: Օրվա վերջին չվաճառված լապշան նույնպես ուղարկում են վերամշակման՝ նոր օրը թարմ լապշայով սկսելու համար:
Ըստ Kedem-ի, երկար ժամանակ տարեկան շուրջ 150 տոննա լապշա դեն էր նետվում, մինչեւ Chiyoda Manufacturing ընկերությունը մնացորդների համար գործածության ավելի լավ տարբերակ գտավ: Լապշան ֆերմենտացվում է էթանոլով, որից մեթան եւ այլ գազեր են ստանում, որոնց օգնությամբ էլ կարելի է էլեկտրաէներգիա ստանալ: Արտադրական մնացորդներն օգտագործվում են որպես պարարտանյութ ցորենի աճեցման համար: Այսպես էլ փակվում է շրջանը:




























