Բինգեմթոնի համալսարանից (ԱՄՆ, Նյու Յորք նահանգ) Մերեդիթ Քոուլսը եւ Յակոբ Նոտան պարզել են. որքան ուշ է մարդը պառկում քնելու, այնքան մեծանում է քնի հետ կապված խնդիրներ ունենալու վտանգը:
Գիտնականների փորձին մասնակցել է ավելի քան 100 երիտասարդ, որոնց խնդրել են պատասխանել թեստի հարցերի եւ հատուկ մշակված համակարգչային առաջադրանք կատարել: Արդյունքները ցույց են տվել. որքան ուշ է մարդը պառկում քնելու, այնքան հաճախ է օրվա ընթացքում ճնշված տրամադրություն եւ բացասական մտքեր ունենում:
Gazeta-ի փոխանցմամբ, հետաքրքիր է, որ ուշ քնելը նույն կերպ է ազդում նաեւ այն մարդկանց վրա, ովքեր իրենց «բու» են համարում եւ հայտարարում են, որ նման ռեժիմն իրենց ավելի հարմար է:
Հետազոտողները ենթադրում են, որ ուշ քնելու սիրահարներին բնորոշ ճնշված-դեպրեսիվ իրավիճակը հետագայում կարող է վերաճել նեւրոզի, դեպրեսիվ լուրջ խանգարման, ինչպես նաեւ սոցիոֆոբիայի:




























