Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է ամենօրյա հսկողությունը ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման, կանխարգելման եւ իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Այս մասով Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 39 վարչական արձանագրություն: Կատարվող աշխատանքները գնահատելով ոչ բավարար՝ հանձնարարվել է առավել խստացնել հսկողությունն ու, օրենքով սահմանված կարգով, ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը երեւույթը վերացնելու նպատակով:
Հանձնարարվել է նաեւ հատուկ ուշադրություն դարձնել եւ խստորեն հետեւել տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը՝ ապահովելով պատշաճ խնամք:




























