Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողությամբ հայտնաբերվել եւ վարչական արձանագրություն է կազմվել 4 դեպքի մասով: Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ 3 հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: 

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ կազմվել է վարչական 8 արձանագրություն: Այս մասով հանձնարարվել է հատկապես հանգստյան օրերին էլ ավելի  խստացնել հսկողությունը: