Ամերիկյան գիտնականները պնդում են, որ բուսակերների մեծ մասը, ավելի կոնկրետ՝ 84%-ը, վաղ թե ուշ նորից սկսում է միս կամ կենդանական ծագմամբ այլ մթերք օգտագործել:
Գիտնականները հարցում են անցկացրել 10 հազար մարդու շրջանում, որոնք կյանքի տարբեր տարիների հրաժարվել են միս ուտել: Պարզվել է, որ հարցվածների մեկ երրորդը բուսական սնունդ օգտագործելուց երեք ամիս անց վերադարձել է նախկին սննդակարգին:
Ըստ «Ռոսբալտ»-ի, հետաքրքիր է, որ ավելի դյուրին է հրաժարվել հավի մսից, քան տավարի կամ խոզի:




























