Համացանցում հայտնի «զայրացած կատուն» օգնել է իր տիրուհուն մի ամբողջ կարողություն վաստակել:

Ինչպես գրում է Express-ը, հայտնի չորքոտանու տիրուհին երկու տարվա ընթացքում մոտ 100 մլնդ դոլար է վաստակել, հայտնում է Vesti-ն:

Տարդար անունով «խիստ» կատվին հայտնի դարձրած տեսանյութը YouTube-ում հրապարակվել է երկու տարի առաջ: Մինչ օրս այն հավաքել է 16 մլն դիտում: «Զայրացած կատվի ծննդյան վատագույն տոները» անունով ֆիլմը թողարկվել է այս տարվա նոյեմբերին: Տարդարը անունով կատուն նաեւ նկարահանվել է գովազդային տեսահոլովակներում, նրա նկարը կա նվերների փաթեթներին,  «զայրացած» կատվի մասին գիրքը լույս է տեսել աշխարհում 15 լեզուներով: Հաղորդվում է, որ կատվի վաստակած գումարն ավել է դերասաններ Մեթ Դեյմոնի, Մեթյու Մաքոնահիի, Նիկոլ Քիդմանի եւ Քեմերոն Դիասի աշխատավարձից:

Վերջերս «զայրացած կատուն» (Grumpy Cat) դարձել է սառը սուրճի՝ Grumppuccino-ի դեմքը: