Ամերիկյան գիտնականները սենսացիոն եւ ցնցող բացահայտում են կատարել՝ հայտարարելով, որ օրգանիզմում ծերացման գործընթացը սկսվում է ոչ թե 50 տարեկանում, ինչպես նախկինում համարվում էր, այլ 39-ում:
Հենց այդ տարիքում է սկսում դանդաղել նյարդային մանրաթելերում միելինի արտադրության գործընթացը, որը հանգեցնում է հիշողության, ուշադրության վատացման, ինչպես նաեւ հենաշարժողական համակարգի գործառույթների խախտման:
Բացի այդ, ըստ Informing-ի, մասնագետները կարծում են, որ այդ տարիքում են սկսվում նաեւ սիրտ-անոթային խնդիրները, նվազում է օրգանիզմի հոգեֆիզիկական ակտիվությունը, ընդ որում, այդ գործընթացներն անդառնալի են, եւ դրանք կանխել հնարավոր չէ:
Ի դեպ, գիտնականներն ընդգծում են, որ օրգանիզմի ծերացումը կախված չէ մարդու սեռից, կենսակերպից եւ քաշից:




























