Կորեայում սկանդալ է հրահրվել օդանավում «Korean Air» ավրաընկերության սեփականատիրոջ դստեր պահվածքի պատճառով:
Ընկերության փոխնախագահ Հիթեր Չոն, նույն ինքը՝ սեփականատիրոջ դուստրը, ուղեւորների սպասարկման կանոնների խախտման պատճառով օդանավից հեռացրել է ավագ ուղեկցորդին: Արդեն թռիչքուղու վրա գտնվող օդանավը ստիպված է եղել կրկին վերադառնալ տերմինալ:
Ըստ BBC-ի, Չոյին դուր չի եկել այն, թե ինչպես են իրեն ընկույզ մատուցել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, նրան վրդովեցրել է, որ ընկույզը մատուցել են ոչ թե ափսեով, այլ թղթե փաթեթով:
Կորեայի տրանսպորտի նախարարությունը միջադեպի հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, արդյո՞ք ընկերության փոխնախագահի գործողությունները ավիացիոն օրենքների խախտում են համարվում: Ընկերությունում հայտարարել են, որ միջադեպի պատճառով ինքնաթիռը 11 րոպե ուշացումով է ժամանել:




























