Կառավարության շենքի մոտ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առավոտից հավաքվել են Կառավարության շենքի մոտ, առավոտից հավաքված մի քանի հարյուր նաիրիտցիները ընդունեցին Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գուրգեն Դումանյանի՝ վարչապետին 5 հոգով հանդիպելու առաջարկը:
«Ես անձամբ հույս չունեի , բայց ասենք շնորհակալություն, որ մեզ ընդունելու է: Խնդրում եմ՝ առանց աղմուկի, առանց վանկարկելու սպասեք մինչեւ հանդիպման վերջը: Եթե եկել ենք, ուրեմն ինչ-որ հույսով ենք եկել: Պաշտոնատար անձը կընդունի, դուրս կգանք, կասենք՝ ինչի մասին է խոսքը գնացել»,- հավաքված նաիրիտցիներին դիմեց գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կառավարության մոտ նաիրիտցիների թիվը հետզհետե ավելանում է, նրանք կսպասեն հանդիպման ավարտին:
Հիշեցնենք, որ նախորդ օրը նույնպես նաիրիտցիները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ, սակայն հրաժարվել էին վարչապետին 5 հոգով հանդիպելուց: Նրանք պահանջել էին, որ վարչապետն անձամբ իջնի եւ հանդիպի իրենց, սակայն վարչապետն այդպես էլ չէր իջել:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























