Ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը Christie's աճուրդում գնել է ամերիկացի կենսաբան Ջեյմս Ուոթսոնի Նոբելյան ոսկե մեդալը:

Գործարարը, որը լոտի համար ավելի քան 4 մլն դոլար է վճարել, մտադիր է մրցանակը վերադարձնել գիտնականին, հայտնել են  USM Holdings ընկերության մամուլի ծառայությունից, որը միավորում է Ուսմանովի ակտիվները:

Ջեյմս Ուոթսոնը Նոբելյան մրցանակը ստացել էր 1962թ.՝ ԴՆԹ-ի կառուցվածքը բացահայտելու համար:

Ուոթսոնի պարգեւը մրցանակի պատմության մեջ առաջին մեդալն է, որը վաճառվել է անձամբ դափնեկրի կողմից՝ կյանքի օրոք:

Գիտնականը հայտարարել է, որ մրցանակը որոշել է վաճառել, քանի որ հալածանքի է ենթարկվել գիտական համայնքում՝ 2007 թ. հարցազրույցներից մեկում տարբեր ռասաների մասին իր դիտողություններից հետո:

Մեդալի վաճառքից ստացված միջոցները Ուոթսոնը մտադիր է ծախսել բարեգործության համար: