Պոլյանայում (Անդրկարպատների մարզ) աշխատանքն է սկսել Ուկրաինայի Հայերի միության մանկապատանեկան ձմեռային ճամբարը: Ավանդույթի համաձայն, ճամբարականներին հսկայական ծրագիր է սպասվում:
Ըստ AnalitikaUA.net-ի, Ուկրաինայի հայկական երիտասարդական միության նախագահ Վարդան Հարությունյանն ասել է, որ այս տարի ավելի քան 40 ճամբարականների սպասվում են հետաքրքիր էքսկուրսիաներ, նվերներ, շփում եւ որակյալ հանգիստ:
Ինչպես արդեն հաղորդվում էր, Ուկրաինայի Հայերի միությունն ակտիվորեն մասնակցում է հայ երիտասարդության կյանքին: Միության նախագահ Վիլեն Շատվորյանը հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդական ծրագրերին եւ սպորտային միջոցառումներին՝ կանոնավոր կերպով հանգիստ կազմակերպելով նրանց համար: Ամառային եւ ձմեռային ճամբարներն անցկացվում են երկրի գեղեցիկ հանգստավայրերում:




























