Թուրքիայի 3 խոշոր քաղաքներում արգելվել են նոր լույս տեսած «Աթաթուրքին ես եմ սպանել» գրքի պաստառներով գովազդը քաղաքի փողոցներում։
Թուրքական OdaTv կայքի փոխանցմամբ՝ թուրք գրող Իսմեթ Օրհանի «Աթաթուրքին ես եմ սպանել» անունով վեպի պաստառային գովազդներն արգելվել են Ստամբուլի, Անկարայի եւ Բուրսայի քաղաքապետարանների կողմից։ Արգելման որոշման մեջ նշվել է, թե հիշյալ գիրքն անհարիր վերնագիր է պարունակում։
Գիրքը հրատարակած «Նեմեսիս» հրատարակչատան տնօրենը քննադատել է գրքի գովազդի արգելման որոշումը՝ այն անվանելով գրաքննություն։ Նա շեշտել է, թե գիրքը կենսագրական վեպ է Աթաթուրքի կյանքի անհայտ կողմերի մասին եւ հիմնված է խորը ուսումնասիրությունների վրա։
.jpg)




























