Շոկոլադ արտադրող աշխարհի երկու խոշորագույն ընկերությունների՝ Mars, Inc. եւ Barry Callebaut-ի  ներկայացուցիչները փաստում են, որ մարդիկ այսօր չափազանց շատ շոկոլադ են ուտում. ավելի շատ, կարող է արտադրվել: Փորձագետները կարծում են, որ 2030թ. կակաոյի պակասուրդը կարող է կազմել 2 մլն տոննա:

Այդ պատճառներով կակաոյի գները 2012-ից բարձրացել են: Օգտագործվող եւ ֆերմերների կողմից արտադրվող շոկոլադի միջեւ աճող անհամապատասխանությանը հակազդելու միջոցառումները արտադրողներին դրդել է նորանոր ինովացիաների: Մասնավորապես, գյուղատնտեսական եւ հետազոտական խումբը Կենտրոնական Աֆրիկայում ծառեր է աճեցնում, որոնք կարող են 7 անգամ ավելի շատ կակաո արտադրել, քան ավանդական ծառերը: Սակայն մասնագետները չեն բացառում, որ արդյունավետության աճը կարող է հանգեցնել շոկոլադի համային փոփոխությունների: Ներկայումս արտադրողները ակտիվորեն աշխատում են, որպեսզի շոկոլադը լինի էժան ու առատ: