Անկարայում «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ բանակցությունները թույլ են տալիս ստացվող ռուսական գազի համար լրացուցիչ զեղչերի հույս ունենալ, հավանաբար մինչեւ 2014թ. ավարտը, չորեքշաբտի հայտարարել է Թուրիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Իըլդզը:
Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն հայտարարել է թուրքական կողմին 6%-ի չափով զեղչ տրամադրելու մտադրության մասին:
«Սակայն այդ հարցի շուրջ մեր հարցումները շատ ավելին էին եւ մենք այդ մասին նրանց հայտնել ենք: Չորեքշաբթի Անկարա ժամանած «Գազպրոմի» պատվիրակության հետ մենք արդեն հանդիպում ենք անցկացրել: Ռուսական կոնցեռնը պատրաստ է հետագա համագործակցության: Դա թույլ է տալիս ավելի լավատեսորեն նայել մեր պետությունների հեռանկարներին», - հայտարարել է նախարարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Իըլդզը նաեւ նշել է, որ հավանաբար, ռուսական գազի վերջնական գինը հայտնի կդառնա 2014թ. վերջին: Ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք բանակցություններով», - հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարը:



























