Մանչեսթերի համալսարանի գիտնականները պնդում են, որ բջջային հեռախոսների եւ էլեկտրահաղորդիչների էլեկտրամագնիսական ճառագայթումը վնաս չի հասցնում մարդու առողջությանը:

Նրանք ձգտել են ստուգել հիպոթեզն այն մասին, որ բջջային սարքերի էլեկտրամագնիսական դաշտերն անպտղություն եւ քաղցկեղ են առաջացնում, ինչպես նաեւ նպաստում են մանկական լեյկեմիային: Համարվում է, որ այդ դաշտերը վնաս են հասցնում մարդու օրգանիզմին: Ամեն դեպքում, բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել բջջային հեռախոսով երկարատեւ զրույցներից:

Մանչեսթերի համալսարանի քիմիկոսներն ուսումնասիրել են թույլ մագնիսական դաշտի ազդեցությունը ֆլավոպրոտեինների վրա. սպիտակուցներ, որոնք կարեւոր դեր են խաղում նյարդային համակարգի եւ ԴՆԹ-ի վերականգնման գործում: Պարզվել է, որ ճառագայթումը ոչ մի կերպ չի ազդում դրանց գործառույթների վրա:

Ըստ Lenta.ru-ի, անշուշտ, լրացուցիչ հետազոտություն է անհրաժեշտ: Սակայն, հոդվածի հեղինակներից Նայջել Սքրաթոնի խոսքով, այս աշխատանքը թույլ է տալիս բավականաչափ հստակ պնդել, որ էլեկտրահաղորդիչների գծերը, բջջային հեռախոսները եւ նման այլ սարքերն անվտանգ են մարդու համար: