Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողները  դեկտեմբերի 9-ին, ժամը 10.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Գողթ գյուղից Գառնիի բաժանմունք բերման են ենթարկել 1997 թ. ծնված Վարդան Խ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա խոստովանական բացատրություն է տվել, որ 1966 թ. ծնված Հովսեփ Հ.-ին պատկանող տնից գողություն կատարելու նպատակով, նախնական համաձայանության գալով 1981 թ. ծնված  Արման Մ.-ի  հետ, դեկտեմբերի 6-ին, ժամը 21.00-ի սահմաններում, տան 2-րդ հարկի պատուհանը բացելով, մուտք են գործել Հովսեփ Հ.-ի բնակարան, սակայն ոչինչ չգողանալով՝  հեռացել են:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 9-ին, ժամը 12.00-ին, Արման Մ.-ն  Կոտայքի մարզի Գեղադիր գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:

Կատարվում է քննություն: