Յուրաքանչյուր օր` մինչեւ ուշ երեկո, կարելի է վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, կատարել բանկային փոխանցումներ, ստանալ եւ ուղարկել դրամական միջոցներ միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, վճարել ինտերնետի եւ բջջային կապի ծառայությունների դիմաց ՄոբիԴրամ ՓԲ ընկերության Նալբանդյան նորաբաց մասնաճյուղում, ինչպես նաեւ կարելի է օգտվել Ամիրյան մասնաճյուղի ծառայություններից արդեն մինչեւ ժամը 22:00:
ՄոբիԴրամի նորաբաց Նալբանդյան մասնաճյուղը տեղակայված է «Ռոստելեկոմ»-ի Կենտրոնական վաճառքի եւ սպասարկման սրահում, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում գործող Ամիրյան մասնաճյուղը` Հանրապետության Հրապարակի հարեւանությամբ:

Մանրամասն տեղեկությունների համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444:




























