Սան Ֆրանցիսկոյի ափերի մոտ ուսումնասիրողները գտել են 1901թ. խորտակված City of Rio de Janeiro ամերիկյան նավը:

1878թ. կառուցված City of Rio de Janeiro նավը պարբերաբար ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ էր իրականացնում Ասիայի եւ Սան Ֆրանցիսկոյի միջեւ: Նավը խորտակվել էր 1901թ. փետրվարի 22-ին՝ Սան Ֆրանցիկոյի Ֆորթ Փոյնթ հրվանդանի մոտակայքում, որտեղ այժմ գտնվում է «Ոսկե դարպասներ կամուրջը: Նավը խորտակվել էր 10 րոպեում, դրանում եղել էր 210 մարդ, մեծ մասը՝ չինացի: 128 մարդ զոհվել էր, միայն 82 –ին էր հաջողվել փրկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

San Francisco Chronicle թերթի տվյալով՝ նավը գտնվել է Սան Ֆրանցիսկոյից մեկ մղոն հեռավորության վրա՝ 287 ոտնաչափ խորությունում: Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ինստիտուտի  (National Oceanic and Atmospheric Administration) գիտնականները խորտակված նավի եռաչափ ու հիդրոտեղորոշիչ լուսանկարներ են կատարել: