Բրիտանական Grey London ընկերությունը մորուքի սուրբծննդյան զարդեր է ստեղծել: Ֆիրման 7 ֆունտ արժեքով (մոտ 11 դոլար) 14 փոքրիկ ամանորյա խաղալիքների հավաքածու է վաճառում:

Հատուկ խաղալիքների վաճառքի համար ստեղծված կայքում նշվում է, որ ընկերությունը աքսեսուարներն առաքում է աշխարհի 11 երկրներ, այդ թվում ԱՄՆ, Ավստրալիա եւ Նոր Զելանդիա:

Նորույթը անհավատալի պահանջարկ է ձեւավորել, եւ այս պահին ընկերության պահեստներում խաղալիքները վերջացել են:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, աքսեսուարները պահանջարկ են վայելում ամերիկացիների, գերմանացիների եւ ֆրանսիացիների շրջանում, սակայն ամենից շատ պահանջարկը եղել է Մեծ Բրիտանիայում:

Բոլոր աշխատած գումարները ընկերությունը նախատեսում է փոխանցել Beardseason հիմնադրամին, որը զբաղվում է մելանոմայի (չարորակ ուռուցք, որը հիմնականում զարգանում է մաշկի վրա) վերաբերյալ տեղեկատվության բարձրացմամբ: