Գիտնականները վերլուծել են Twitter-ի օգտատերերի ավելի քան 8 մլրդ հաղորդագրություն եւ պարզել, որ դրանց շնորհիվ իսկապես կարելի է եզրակացություն անել այս կամ այն հեղինակի մոտ հոգեկան խանգարումների առկայության մասին:

Մասնագետները հաշվի են առել ոչ միայն հիվանության մասին ուղղակի հիշատակումները (որոշ օգտատերեր իսկապես ընթերցողների հետ խոսում են ախտորոշման մասին), այլեւ վերլուծել են որոշակի բառեր, արտահայտություններ եւ խոսքի քերականական կառուցվածքներ, որոնք բնորոշ են այս կամ այն հիվանդությանը:

Ըստ Gazeta-ի, մասնագետները պնդում են, որ Twitter-ը կարող է օգնել բացահայտել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, դեպրեսիան, սեզոնային աֆեկտիվ խանգարումները: