ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Գայլերի թվաքանակի կարգավորման եւ միջոցառումների իրականացման հանձնաժողովի 2014 թվականի համար նախատեսված աշխատանքների եւ գայլերի մորթիների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 18-ն է:
Ընդունման աշխատանքները մեկնարկել էին ս.թ հոկտեմբերի 16-ից, յուրաքանչյուր հինգշաբթի օրը ժամը 14.00- 18.00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում:




























