Ադրբեջանից Հայաստանին փոխանցված Եղիշե Գեւորգյանին ընտանիքին այժմ հետազոտում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ընտանիքին ուղեկցել է հիվանդանոց՝ հետազոտման: Մանրամասները՝ առաջիկայում:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 10-ին, նախկինում դատապարտված 52-ամյա Եղիշե Գեւորգյանը, որն առնչություն է ունեցել մարդասպանությանը, թաքնվելով կնոջ եւ երեք երեխաների թիկունքում, մեքենայով անցել է հայ-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետության տարածքում: Եղիշե Գեւորգյանի ընտանիքը Ադրբեջանից փոխանցվել է Հայաստանին: Փոխանցումը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:




























