Ֆինլանդիայի խորհրդարանն, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կրկին քվեարկել է նույնասեռ ամուսնությունների գրանցման օգտին: 101 պատգամավորներ իրենց հավանությունն են տվել այդ նախաձեռնությանը, 90 խորհրդարանականներ դեմ են եղել, 7-ը բացակայել են քվեարկության ժամանակ:

Կրկնակի քվեարկություն անցկացնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ օրենսդիր մարմնի հանձնաժողովը նոյեմբերին մերժել է տվյալ քաղաքացիական նախաձեռնությունը: Այն ժամանակ նույնասեռ զույգերի ամուսնության իրավունքին կողմ է քվեարկել 105 պատգամավոր, 92-ը դեմ է եղել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Yle-ն:

Կրկնակի քվեարկությունը վերջին փուլն է եղել գենդերային չեզոք ամուսնության մասին օրենքի հաստատման ճանապարհին: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2016 թվականին: