Չինական Alibaba ընկերության ղեկավարը՝ 50-ամյա Ջեք Ման, Bloomberg-ի վարկածով Ասիայի ամենահարուստ մարդ է ճանաչվել:

Bloomberg-ի վարկանիշի համաձայն, Ջեք Մայի կարողությունը կազմում է 28.6 մլրդ դոլար: Դա շուրջ 300.000 դոլարով գերազանցում է հոնգկոնգյան մագնատ, Cheung Kong Group-ի եւ Hutchinson Whampoa-ի կառավարման խորհրդի ներկայացուցիչ Լի Կաշինի կարողությանը, ով հունիսին 86 տարեկան դարձավ: Լի Կաշինն Ասիայի ամենահարուստ մարդ է ճանաչվել 2012 եւ 2013 թվականներին:

Ջեք Մայի կարողության կեսից ավելին՝ 16.3 մլրդ դոլարը, Alibaba-ում նրա բաժնետոմսերի մասնաբաժնի արժեքն է, որը ներկայում կազմում է 6.3%: Նա նաեւ PayPal-ի տարբերակ հանդիսացող AliPay վճարային համակարգի գրեթե 50%-ի սեփականատերն է:

Ըստ NEWSru.com-ի, Ջեք Ման նախկինում անգլերենի ուսուցիչ է եղել: Իր առցանց-առեւտրի կազմակերպությունը ստեղծել է 1999 թվականին՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, որտեղ ծանոթացել է համացանցի հետ: 2013 թվականին Ջեք Ման Financial Times-ի վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվել: