Պարաշյուտով թռչող չինացի տատիկը համացանցի աստղ է դարձել: 81-ամյա Մին Դեյուն լուսանկարիչների ուշադրությունը գրավել է թռիչքից առաջ համարձակ ժպիտով: Ըստ «The Telegraph»-ի, նա ցնցել է մարզիկներին՝ Ավստրալիա կատարած այցի ժամանակ համաձայնելով թռչել պարաշյուտով:

Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրահանգչի հետ թռիչք կատարելուց հետո կինը սիրահարվել է պարաշյուտով թռիչքին:

Սակայն Մին Դեյուն աշխարհի ամենատարեց սքայդայվերը չէ: Նրան շրջանցել է Բրազիլիայի 103-ամյա մի բնակչուհի, ով թռիչք է իրականացրել անցյալ տարվա օգոստոսին: