Ս/թ դեկտեմբերի 15-ից Երեւան քաղաքի Տիգրանյան-Ադոնց եւ Կիեւյան-Օրբելի փողոցների խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ.

-Տիգրանյան-Ադոնց փողոցների խաչմերուկում երթեւեկությունն այսուհետ կկարգավորվի նոր տեղադրված լուսացույցային օբյեկտի միջոցով:

-Կիեւյան նրբանցքից կարգելվի երթեւեկությունն ուղիղ՝ դեպի Օրբելի փողոց, նրբանցքից կարող են երթեւեկել դեպի աջ կամ դեպի ձախ: