Ռուսաստանցի սահմանապահները կանխել են Հայաստանից Իրան մաքսանենգության փորձը:
Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ վարչությունից հայտնում են, որ դեկտեմբերի լույս 13-ի գիշերը ԻԻՀ քաղաքացի Ն.-ն փորձել է «Ագարակ» անցակետով բեռնատար մեքենայում ապօրինի անցկացնել հորատման սարքավորումների մասեր եւ ալկոհոլային խմիչք:
Սահմանապահները տրանսպորտային միջոցը զննելիս հատուկ պատրաստված գաղտնարանում մաքսանենգ ապրանք են հայտնաբերել:
Ապրանքն ու իրավախախտին հանձնել են Մեղրիի մաքսատան աշխատակիցներին՝ հետագա քննության համար: Նախնական տվյալով՝ մաքսանենգ ապրանքի արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիոն 300 հազար դրամ:




























