ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արագածի, Ապարանի, Արթիկի,Գավառի, Սեւանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում երկկողմանի մերկասառույց է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Հանրապետության միջպետական եւ հանրապետական  նշանակության ավտոճանապարհները բաց են: