2014 թվականին հասարակական կազմակերպությունների հետ մայրաքաղաքում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների լուծմանն ուղղված մի շարք ծրագրեր. մասնավորապես առանձնացվել է այգիները հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հարմարավետ հանգստի գոտի դարձնելու նպատակով Աջափնյակ եւ Կենտրոն վարչական շրջաններում, նաեւ Երեւանի կենդանաբանական այգում ճոճանակների տեղադրումը: Այս մասին, այսօր՝ նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Նշվել է նաեւ, որ առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց աշխատատեղերի ստեղծման գործընթացին աջակցելու նպատակով «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը անվարձահատույց տարածք է տրամադրվել՝ ուսումնաարտադրական ձեռնարկություն հիմնադրելու համար:
«Երեւանի քաղաքապետարանը՝ Երեւանի մանուկներին» ծրագրով երեւանաբնակ 17 միայնակ մայրերի՝ մանկական ուղեղային կաթվածով երեխաներ հնարավորություն են ստացել անվճար վերականգնողական բուժում ստանալ: Անցկացվել են նաեւ մարզական մի շարք միջոցառումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողության տակ պահելով ընթացիկ ծրագրերը:



























