Երեւանի 57 կրթական օբյեկտների մեծ մասում աշխատանքներն ավարտված են. Երկու մանկապարտեզներում դեռեւս ընթանում են շինարարարական աշխատանքներ, որոնք կավարտվեն մինչեւ տարեվերջ: Այս մասին, այսօր՝ նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրակրթության վարչության պետին հանձնարարել է մասնավորապես Կենտրոն վարչական շրջանի թիվ 1 մանկապարտեզում շինարարական աշխատանքներն ավարտելուն պես նախաձեռնել խմբերի ձեւավորման գործընթացը:
«Թիվ 1 մանկապարտեզում աշխատանքներն ավարտելուց հետո հնարավորին սեղմ ժամկետում, մեր համաքաղաքացիներին տրված մեր խոստման համաձայն, ձեւավորեք եւ բացեք նոր խմբեր», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:


























