Իսլանդական պաղպաղակ արտադրող Kjörís ընկերությունը Zombís («Զոմբի») անվանումով նոր արտադրանք է թողարկել: Պաղպաղակի փաթեթավորումը զոմբիի տեսքով է, իսկ սպառողներին առաջարկվում է վայելել նրանց ուղեղը, այսինքն՝ պաղպաղակը: Արտասովոր այս դիզայնը մշակել է տեղական Brandenburg կրեատիվ գործակալությունը:
Պաղպաղակների նոր շարքում 24 զոմբի կա, որոնցից յուրաքանչյուրն անհատական հատկանիշներ, ինքնատիպ անուն եւ փաթեթավորման վրա նշված կենսագրություն ունի: Ըստ Kedem-ի, զոմբիի համեղ «ուղեղը» ելակի, մորու եւ գետնանուշի համ ունի:
«Ով գոնե մեկ անգամ կփորձի սա, այլեւս երբեք նախկինը չի լինի»,- նշված է գովազդում: Արտադրողները ենթադրում են, որ այս արտադրանքն առաջին հերթին տարածում կգտնի երեխաների եւ դեռահասների շրջանում, քանի որ նրանց մեծ մասը պաշտում է հրեշներին:




























