Տանը հաճախ ուտելիք պատրաստելը հանգեցնում է տարբեր հիվանդությունների՝ կապված արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի եւ բարձր ճնշման հետ:
Ռուշի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները վերլուծել են 42-52 տարեկան 2755 կանանց՝ վերջին 14 տարիների տվյալները: Ուսումնասիրվել են նրանց ճարպակալման նախանշանները, խոլեստերինի մակարդակը, հիպերտոնիան եւ արյան մեջ գլյուկոզայի հնարավոր բարձր մակարդակը:
Ըստ Informing-ի, գիտնականները պարզել են, որ 14 տարվա ընթացքում այդ կանանց նյութափոխանակության համախտանիշը մեծացել է, սակայն ամենավատ ցուցանիշն արձանագրվել է նրանց մոտ, ովքեր նախընտրում են տանը պատրաստված սնունդը: Իսկ խոհանոցում նվազագույն ժամանակն անցկացրած կանանց մոտ ցուցանիշները դրական են եղել:
Նախագծի ղեկավար, դոկտոր Ապելհանսի խոսքով, հետազոտությունը ցույց է տվել, որ տան պայմաններում ուտելիք պատրաստելուց հրաժարված կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը նվազել է շուրջ մեկ երրորդով:
Բացի այդ, ըստ նրա, բժիշկները պետք է կտրուկ փոխեն տնական ուտելիքի հանդեպ վերաբերմունքն ու այդ մասին զգուշացնեն իրենց այցելուներին:




























