Տնային գործերում կնոջն օգնելը բացասաբար է անդրադառնում սեռական կյանքի վրա: Խուան Մաթչի ինստիտուտի գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ից 4561 զույգի տվյալները: Նրանք պարզել են, որ ավանդաբար կանացի համարվող պարտականություններ կատարող տղամարդիկ ավելի քիչ են սեքսով զբաղվում:
Ըստ The Hindustan Times-ի, ավանդաբար կանացի պարտականություններ ասելով՝ գիտնականները նկատի են ունեցել, օրինակ, խոհանոցի մաքրությամբ զբաղվելը եւ սպասքը լվանալը: Վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդիկ ստանձնել են տղամարդկանց պարտականությունների շուրջ 55%-ը, օրինակ՝ հաշիվների վճարումը կամ սիզամարգը հնձելը: Հետազոտության մասնակիցները, ովքեր դադարել են ժամանակ տրամադրել տնային գործերին, մեկուկես անգամ ավելի հաճախ են սեքսով զբաղվել, քան նրանք, ովքեր շարունակել են օգնել իրենց կանանց:
Ըստ MedDaily-ի, կանացի պարտականություններ կատարող տղամարդիկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ավելի պակաս սեքսուալ են թվացել: Գիտնականների կարծիքով, նման պարտականությունները կիսող զույգերն ավելի շուտ միմյանց որպես քույր եւ եղբայր են համարում, քան սիրեկաններ:




























