Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքային իշխանություն-բնակիչ կապն առավել ամրապնդելու եւ բնակիչներին հուզող հարցերին ծանոթանալու նպատակով քաղաքապետարանում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները՝ սահմանված ժամանակացույցով:

Նոյեմբեր ամսվա ընթացքում ընդունելություններին մասնակցել է 638 բնակիչ: Վերջիններիս կողմից բարձրացված հարցերից  550-ն արդեն լուծվել են: Եվս 88 հարցի լուծումը դեռեւս ընթացքի մեջ  է:

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից նախորդ ամսվա ընթացքում ստացվել է 10 հազար 118 դիմում եւ գրություն: Նոյեմբերի ընթացքում ստացված բոլոր դիմում-գրությունների  պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում: