ՀՀ բնապահպանության նախարարության՝ 09-12.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.2մլն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում եւ հաշվարկվել է 61.7 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0  հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի վեց որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում  եւ հաշվարկվել է 58.7 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0  հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:   

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցի ընթացքում  հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցի ընթացքում  հայտնաբերված նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  փայտանյութի ապօրինի տեղափոխման 

գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 600.0  հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի վեց որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  40հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 3.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  87հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երեւանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիր:

Երեւանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  44 հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երեւանի լսողական  խանգարումներ ունեցող երեխաների հատուկ  կրթահամալիր:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,86 մլն դրամ գումար: