Հայաստանը Ասիական զարգացման բանկից «Ենթակառուցվածքների կայունության պահպանման վարկային ծրագրով» 49 մլն դոլար կստանա: Համաձայնությունը ստորագրել է Հայաստանի խորհրդարանը՝ այսօրվա՝ դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստի ընթացքում:
Հոկտեմբերի 3-ին ստորագրված ծրագրի հիմնական նպատակը ջրամատակարարման եւ ավտոմոբիլային տրանսպորտի կառավարման ժամանակակից համակարգերի ներդնումն է:
Գումարը կտրամադրվի Հատուկ փոխառելիության իրավունքի (SDR) տեսքով՝ 25 տարի ժամկետով եւ 5 տարի արտոնյալ պայմաններով, տարեկան 2% տոկոսադրույքով: Ծրագրով նախատեսվում է 2015թ.-ից սկսած քարտեզագրել հանրապետության բոլոր ճանապարհները եւ կազմել դրանց վիճակի տեսագրությունը, ինչպես նաեւ ճանապարհների հարթութան աստիճանավորման դիտարկում անցկացնել ըստ միջազգային ինդեքսի: Ծրագրվում է նաեւ ջրամատակարարման օպերատորների կողմից կառավարվող ջրային ակտիվների գրանցում իրականացնել՝ նշելով դրանց վիճակը:




























