Բաժանորդներին առավել մոտ գտնվելու և ծառայություններից օգտվելն առավել հարմարավետ դարձնելու նպատակով «Ռոստելեկոմը» սկսել է վճարումներ ընդունել նաև մի շարք առաջատար բանկերի միջոցով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Ռոստելեկոմից»:

Այսուհետ յուրաքանչյուր ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդ ստացած ծառայությունների դիմաց ամսական վճարումները կարող է կատարել հետևյալ բանկերի մասնաճյուղերում՝

-         Կոնվերսբանկ (վճարում մասնաճյուղերում և առցանց, ինտերնետ-բանկից օգտվող հաճախորդների համար),

-         Հայէկոնոմբանկ (վճարում մասնաճյուղերում),

-         Առէսքիմբանկ (վճարում մասնաճյուղերում),

-         Ամերիաբանկ (վճարում մասնաճյուղերում),

-      Հայբիզնեսբանկ (վճարում մասնաճյուղերում):

«Հայաստանյան բաժանորդների աճին զուգընթաց «Ռոստելեկոմը» շարունակական աշխատանքներ է իրականացնում սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ: Մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուր բաժանորդի հարմարավետությունը, և ելնելով նրանց կարիքներից՝այսօր մեր համակարգերն ինտեգրացվել են նաև բանկերի հետ՝պարզեցնելով վճարումների գործընթացը երևանյան և մարզային բնակիչների համար: Սա դեռ սկիզբն է, քանի որ սպասարկման բարելավումը ընկերության զարգացման առանցքային ուղղություններից է հանդիսանում: Մոտ ապագայում հայաստանյան մի շարք բանկեր նույնպես կմիանան այս գործընթացին» -նշեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: