Android-ը 2015 թ. կներկայացնի մեքենաների համար սեփական օպերացիոն համակարգը՝ Apple-ից հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: 

«Մեքենաները կարող են նույնիսկ չմիացվել Android համակարգերով հեռախոսներին», — հայտարարել են աղբյուրները, փոխանցում է  Gazeta-ն:

Ըստ աղբյուրների՝ Android-ի սեփականատեր Google ընկերությունը ցանկանում է  մեքենայի արդյունաբերությունում ամրապնդել իր դիրքերը՝ նոր համակարգի շնորհիվ:

Մարտին Apple-ը թողարկել էր CarPlay-ը՝ մեքենաներում  iPhone-ի գործածությունը բարելավելու համար: