«Երեւան Ջուր» ընկերությունը մեկ ամբողջ օրով դադարեցնելու է Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարումը:
Շինարարական աշխատանքների հետ կապված հուլիսի 10-ին ժամը 10.00-ից մինչեւ հուլիսի 11-ը ժամը 10.00-ը կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Խանջյան, Հանրապետության, Նալբանդյան, Մոսկովյան, Աղայան փողոցների, Տերյան փ.13-83, 42-62, Թումանյան փ. 1-27, 2-36, Աբովյան փ. 1-27, 2-36, Սայաթ Նովա պ. 1-33, 2-26, Վարդանանց փ. 1-16, Պուշկինի փ. 1-5, 2-10 հասցեների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը։


























