Մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաեւ բակային տարածքները թափված տերեւներից մաքրելու ուղղությամբ բոլոր վարչական շրջաններում սանմաքրման եւ կանաչապատման ձեռնարկությունների կողմից շարունակվում են մաքրման համապատասխան աշխատանքները:

Հաշվի առնելով երթեւեկի ծանրաբեռնվածությունն ու քաղաքացիների ակտիվ անցուդարձը՝ գործընթացը հիմնականում իրականացվում է առավոտյան ժամերին: Հավաքված տերեւները տեղափոխվում են համապատասխան տարածքներ:

Տերեւների այրումը կանխելու, ինչպես նաեւ ողջ զանգվածը համապատասխան վայր տեղափոխելու աշխատանքների նկատմամբ սահմանվել է  խիստ հսկողություն: