Նյու-Յորքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ամենամյա դրամահավաքի ժամանակ 2,4 մլն դոլար է հավաքվել, որը կհատկացվի Հայաստանի գյուղական շրջաններում նախագծերի իրականացման համար:

Գալա-երեկույթին ավելի քան 450 հյուր է մասնակցել: Ելույթ են ունեցել հայտնի սոպրանո Իզաբել Բայրակդարյանը եւ Ամերիկայի «Ձայնը» նախագծի եզրափակիչ փուլի մասնակից Ուիլ Չեմփլինը:

Հիմնադրամը ցուցադրել է իր վերջին ձեռքբերումները, ինչպես նաեւ ողջ Հայաստանում նոր գյուղական համայնքների ընդլայնման շուրջ հավակնոտ ծրագրերը: Հավաքված միջոցները կուղղվեն Հայաստանում առաջավոր կենտրոնի շինարարությանը, որը մոտակա գյուղերի համար հագույցի դեր կկատարի: Միջոցները նաեւ կուղղվեն ենթակառուցվածքների բարելավմանն եւ այլ նախագծերի իրականացմանը: