Բրիտանացի գիտնականները Անտարկտիդայի կլիմայական պատմությունը կուսումնասիրեն 1940-1950-ականներին արված աերոլուսանկարների օգնությամբ:

Գիտնականները լուսանկարները համեմատում են վերջերս ստացված տվյալների հետ, որպեսզի պարզեն որոշ սառցադաշտերի հետ կատարված փոփոխությունները:

Նախագիծը դեռ ավարտված չէ, սակայն  գիտնականներն արդեն արել են մի քանի կարեւոր դիտարկումներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օրինակ՝ շատ սառցադաշտեր խտացել են հետին հատվածների վերին շերտերում՝ չնայած որ առջեւից ավելի բարակ են դարձել: