Առաջիկա գիշերը Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, որոնք վաղը ցերեկը կշարունակվեն Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում: Հանրապետության ճանապարհներին տեղ-տեղ կդիտվի մերկասառույց: Քամին արեւմտյան է,  2-5 մ/վրկ. արագությամբ:

ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում առաջիկա գիշերը կա թույլ ձյան հնարավորություն, վաղը ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +4+6 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում. գիշերը՝  -4-9, ցերեկը՝ 0-3,

Կոտայքում. գիշերը՝  -4-9, ցերեկը՝ 0-3,

Գեղարքունիքում. գիշերը՝  -4-9, ցերեկը՝ 0-3, 

Լոռիում. գիշերը՝  -2+2, ցերեկը՝ +3+7,

Տավուշում. գիշերը՝  0+3, ցերեկը՝ +5+9,  

Արագածոտնի լեռներում. գիշերը՝  -4-9, ցերեկը՝ 0-3,    

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +2+5,

Արարատում. գիշերը՝  -2+1, ցերեկը՝ +4+7,

Արմավիրում. գիշերը՝  -2+1, ցերեկը՝ +4+7,  

Վայոց ձոի լեռներում. գիշերը՝  -4-9, ցերեկը՝ 0-3, 

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝  -2+1, ցերեկը՝ +4+7,      

Սյունիքի հովիտներում. գիշերը՝  +1+4, ցերեկը՝ +3+7,

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝  -3+1, ցերեկը՝ 0+5,  

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝  -1+2, ցերեկը՝ +2+7: