«Բլից-տոնականի» հարցերին այս անգամ պատասխանում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Տարվա իրադարձությունը

ԵՏՄ անդամակցությունը:

Տարվա սկանդալը

Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված, բայց անհրաժեշտություն եւ պահանջ չունեցող այսպես կոչված սահմանադրական բարեփոխումները:

Տարվա ելույթը

Հովիկ Աբրահամյանի «Պարտադիր, բայց ոչ պարտադրված» ելույթը:

Տարվա ընդդիմադիրը

Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Տարվա քաղաքական գործիչը

Չեմ կարող առանձնացնել:

Տարվա հաջողությունն ու ձախողումը

Հաջողությունը՝ բանակի մարտական ոգին, ձախողումը՝ ուղղաթիռի եւ նրա անձնակազմի կորուստը:

Տարվա քառյակը

Խորհրդարանական քառյակը, որը, դժբախտաբար, վերածվեց եռյակի:

Տարվա հանրահավաքը

Հոկտեմբերի 10-ին էր:

Տարվա հիասթափությունը

Նոր ձեւավորված Կառավարությունից էր:

Տարվա Ձյունանուշը

Արփինե Հովհաննիսյանը:

Ինգա Մարտինյան