Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը որեւէ կոնկրետ օրինակ չգիտի, որ հաշմանդամություն ունեցող անձը թոշակ ստանալու համար գումար է տալիս համապատասխան պաշտոնյային:

«Եթե ես որեւէ օրինակի տեղյակ լինեի, ապա համապատասխան գնահատականը կտայի եւ իրավապահ մարմինները կզբաղվեին դրանով: Հասարակությունը, իր իրավունքներին տեղյակ լինելով, պետք է մեզ հետ միասին պայքարի, մեզ հայտնի այդ մասին: Եթե միայն խոսակցություններ են գնում, ապա դժվար է պայքարել, թե որտեղ որ պաշտոնյան ինչ է անում: Կարծում եմ, որ կարեւոր է համակարգերի ներդրումը»,- այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը` պատասխանելով հարցին, թե նախարարությունն ինչ է անում` բացառելու աշխատակիցների կողմից հաշմանդամություն ունեցող անձանցից կաշառք պահանջելու դեպքերը: