Դեկտեմբերի 23-ին Մոսկվայի բորսայում աճուրդային օրվա առաջին րոպեներին ռուբլին զգալիորեն ամրապնդվել է: Նախորդ օրվա փակման համեմատությամբ, դոլարն իջել է 2.8 ռուբլով՝ մինչեւ 53 ռուբլի: Եվրոն, իր հերթին, իջել է մոտ 3 ռուբլով՝ կազմելով 65 ռուբլի:

Ռուբլու աճը կարող է պայմանավորված լինել համաշխարհային շուկայում նավթի դիրքերի ամրապնդմամբ, ինչպես նաեւ անցած շաբաթվա տապալումից հետո շարունակով ճշգրտումներով: Դեկտեմբերի 16-ին դոլարը հասել էր 80 ռուբլու մակարդակին, իսկ եվրոն հատել էր 100 ռուբլու սահմանագիծը:

Փոխարժեքի վրա կարող էին ազդել նաեւ մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ կառավարությունը արտահանողների հետ պայմանավորվել է կուտակված արժույթի մեծ մասի վաճառքի շուրջ: Այսպիսով, շուկայում ամեն օր կհայտնվի լրացուցիչ 1 մլրդ դոլար, ինչը կազմում է դրա շրջանառության մոտ 25%-ը:

Ռուսաստանի խոշորագույն արտահանողներին կպարտավորեցնեն վաճառել կուտակված արժույթը: