Beeline-ը հայտարարում է Արարատի մարզի Մասիս քաղաքում վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակի բացման մասին։ Վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Կենտրոնական հրապարակում, 17/1 տարածքում: Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-շաբաթ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը, հանգստյան օրը՝ կիրակի։

«Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո եւ բարձացնելով հաճախորդների սպասարկման որակը՝ մենք ձգտում ենք մեր կողմից մատուցված ծառայությունները դարձնել առավելագույնս հասանելի։ Այդ նպատակով մենք շարունակաբար ավելացնում ենք վաճառքի եւ սպասարկման գրասենյակների քանակը թե´ մարզերում եւ թե´ մայրաքաղաքում, որտեղ մեր բաժանորդները կարող են ստանալ խորհրդատվություն, միացնել Beeline ցանկացած ծառայություն կամ ձեռք բերել սարքավորումներ», - նշեց  Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակների սեփական  ցանցերից մեկը։