Ուկրաինայի՝ արտադաշինքային կարգավիճակից հրաժարումը անարդյունավետ է, լարում է հակամարտությունը եւ իլյուզիա ստեղծում, թե այդպիսի օրենքներ ընդունելով կարելի է կարգավորել ճգնաժամն Ուկրաինայում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Առավել արդյունավետ ու գիտակցված ուղի է վերջապես երկխոսություն սկսելը սեփական ժողովրդի այն հատվածի հետ, որին ամբողջությամբ անտեսեցին պետական հեղաշրջում իրականացնելիս: Այլ ուղի չկա: Միայն կառուցողական բարեփոխումները՝ բոլոր տարածաշրջանների, բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, ունակ է ճիշտ ֆոն ստեղծել: Հենց այդ պարտավորության ներքո է ստորագրել Ուկրաինայի ղեկավարությունը այս տարվա ապրիլին Ժնեւում կայացած հանդիպմանը»,-հավելել է Լավրովը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է երկրի՝ արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու օգտին: Կողմ է քվեարկել 303 պատգամավոր: