Ռուսաստանը մասնակիորեն հանել է բելառուսական մսի ներմուծման արգելքը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեյենկոյին:
Սահմանափակումները հանվել են Վրեստի մսի կոմբինատի եւ «Բեսել Միթ» ընկերության արտադրանքների համար:
Ալեքսեյենկոյի խոսքով՝ այդ որոշումը կայացվել է ռուսական գերատեսչության կողմից այդ ընկերություններում տեսչական ստուգումներից հետո:
«Մենք Բելառուսի անաստաբուժական ծառայությունից երաշխիքներ ենք ստացել, որ արտադրանքն ամբողջությամբ կհամապատասխանի Ռուսաստանի եւ Մաքսային միության օրենասդրության պահանջներին»,-ասել է Ալեքսեյենկոն:
Նա հիշեցրել է, որ սահմանափակումները կապված էին լուրջ խախտումների հետ. «Ռոսսելխոզնադզորը» այդ արտադրանքներում վնասական միկրոմարմիններ եւ հակաբիոտիկներ էր հայտնաբերել:




























