2015թ. «Գլենդել Հիլզի» բնակիչների հարցը կլուծվի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ նա արդեն «տասն անգամ» հանդիպել է բնակարանների գնորդների հետ, եւ հաջորդ տարվա ընթացքում այդ խնդրին լուծում կտրվի:

Նշենք, որ կառուցապատողների կողմից խաբված բնակիչները մի քանի ցույցեր են անցկացրել կառավարության շենքի մոտ: Նրանց խոսքով՝ «Գլենդել Հիլզը» նրանց չի տրամադրում գնված բնակարանները՝ արդարանալով, որ ավճարունակության պատճառով չի կարող ավարտին հասցնել շենքերի կառուցումը: Ավելի քան 130 ընտանիքներ «օդում են մնացել»: